24 11 2018

Փրկարարները հայտնաբերել են 14-ամյա կորած բնակչին

Փրկարարները հայտնաբերել են 14-ամյա կորած բնակչին

ՀՀ  Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ժամը 13:17-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Սասունիկ գյուղի 14-ամյա կորած երեխային  նկատել են Երևանի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում:

Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին  ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: Որոնողական աշխատանքներ էին իրականացվել  գյուղի տարածքում, որոնք ժամը 03:35-ին ավարտվել էին անարդյունք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ