21  11  2018

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը չապահովելը հիմնարար խնդիր է մնում. ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը չապահովելը հիմնարար խնդիր է մնում. ՄԻՊ

Հաշմանդամության սահմանման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արձանագրել է մի շարք խնդիրներ։  Ինչպես նշված է զեկույցում, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193302 անձ, որից 8231-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխա 269: Այս անձանց իրավունքների պաշտպանության հարցում առաջնահերթ է օրենսդրության կատարելագործումը:

Ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդիրը, որը տեղ է գտել Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների տարեկան զեկույցներում և հաղորդմամբ, համակարգային առումով լուծում չի ստացել նաև 2017 թվականի ընթացքում: Նշյալ խնդրի մասին նշվել է նաև Կոմիտե ներկայացված՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հատուկ զեկույցում: Չնայած առկա օրենսդրական պահանջներին՝ դրանք մի շարք դեպքերում կյանքի չեն կոչվում, ինչի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք զրկվում են ազատ տեղաշարժի հնարավորությունից: 

Ազատ տեղաշարժի հնարավորությունը չապահովելը հիմնարար խնդիր է, որի արդյունքում սահմանափակվում է հաշմանդամություն ունեցող անձանց մյուս իրավունքների, այդ թվում՝ կրթության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, առողջության պահպանման և այլ ինքնուրույն իրականացումը: Ընդ որում, մի շարք հասարակական կազմակերպություններ նշում են, որ անմատչելի են ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ մասնավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող շինությունները:

Մանրամասները՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ