20 11 2018

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները․ Forbes

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները․ Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը, գրում է РИА Новости-ն։

Ցանկի առաջին հորիզոնականում երգչուհի Քեթի Փերին է։ «Witness: The Tour» համերգային շրջագայության շնորհիվ նա վաստակել է 83 մլն դոլար՝ նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից հայտնվելով առաջինում:

Երկրորդը Թեյլոր Սվիֆթն է, որի մեկ տարվա եկամուտը 80 մլն դոլար է կազմել: Սվիֆթի հաջողության հարցում զգալի դերակատարում է ունեցել «Reputation» ալբոմը, որը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է գրեթե երկու միլիոն օրինակով:

Լավագույն եռյակը եզրափակել է նախորդ տարվա առաջատար Բեյոնսեն, որը վաստակել է 60 մլն դոլլար: Անցած տարին երգչուհին նվիրել է երեխաների դաստիարակությանը, ելույթներին ու ամուսնու՝ Jay-Z-ի հետ ձայնագրած ալբոմի թողարկմանը:

Չորրորդ հորիզոնականում է Pink-ը, որը վաստակել է 52 մլն դոլար, իսկ հնգյակը եզրափակում է Լեդի Գագան՝ 50 մլն դոլար եկամտով:

Տասնյակում են ներառվել նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Հելենա Ֆիշերը, Սելին Դիոնն ու Բրիթնի Սփիրսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ