20 11 2018

Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի մասին. Հայտարարություն

Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի մասին. Հայտարարություն

Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարություն է տարածել, որով անդրադարձ է կատարվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 20-ին արված մտքերին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. 

«Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ և թե մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ ալ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: 

Եվ սա այն դեպքում, երբ մեկ ևս կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել:  Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ