20 11 2018

Հին դրամները չգցեք, նրանք դեռ ուժի մեջ են



Նոյեմբերի 22-ից կներդրվեն նոր, երրորդ սերնդի թղթադրամներ:

Շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոցները, իսկ դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ կդրվեն, հազար, երկու հազար և հինգ հազար դրամանոցները: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական Բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, շեշտելով, որ երրորդ սերնդի թղթադրամներին զուգահեռ շրջանառվելու են երկրորդ սերնդի թղթադրամները, Կենտրոնական բանկի կողմից որևէ սահմանափակումներ չկան, և դրանք այնքան կօգտագործվեն, մինչև մաշվածության պատճառով շրջանառությունից դուրս գան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ