19 11 2018

YouTube-ում այսուհետ անվճար ֆիլմեր կլինեն

YouTube-ում այսուհետ անվճար ֆիլմեր կլինեն

YouTube-ը նոր բաժին է բացել։ Այդ հնարավորությունը պետք է որ հետաքրքրի օգտատերերին և գովազդատուներին, գրում է Life.ru-ն։

YouTube-ը սկսել է անվճար ֆիլմեր ցուցադրել ներքին գովազդով։ Դրանք ներկայացված են «Ֆիլմեր» բաժնում։ Ֆիլմի մեկնարկից որոշ ժամանակ անց օգտատերը գովազդ է դիտում։

Դեռևս անվճար ֆիլմերի տեսականին մեծ չէ։ Հայտնիներից հասանելի են, օրինակ, «Օրենքով շիկահերը» և «Տերմինատոր»-ը։ Անվճար ֆիլմերն այս պահին հասանելի են միայն ԱՄՆ-ում։ Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այս հնարավորությունը հետաքրքրական են համարում օգտատերերի և գովազդատուների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ