17 11 2018

Ոչ կենդանիների ոչնչացմանը. բողոքի ակցիա Կենդանաբանական այգում

Ոչ կենդանիների ոչնչացմանը. բողոքի ակցիա Կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու դիմաց նոյեմբերի 17–ին վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում այգու նախկին և ներկայիս աշխատակիցները։

Նրանք պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, քանի որ նրանց պնդմամբ, Խաչատրյանը կենդանասեր չէ և այգին դիտարկում է որպես բիզնեսի աղբյուր։

Լրագրողների հետ զրույցում, սակայն, կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ եթե նախկին ու ներկայիս աշխատակիցներն ունեն հստակ փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին։

Նշենք, որ ցուցարարների ձեռքին «Ռուբեն, հեռացիր», «Ոչ կենդանիների ոչնչացմանը» գրությամբ պաստառներ են։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ