14 11 2018

Ամերիկացի զինվորները փշալարերով կդիմավորեն 7000 ներգաղթյալներին

Ամերիկացի զինվորները փշալարերով կդիմավորեն 7000 ներգաղթյալներին

ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է Մեքսիկայից ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանի» ժամանմանը։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ զինվորներին հրամայվել է սահմանը փշալարերով ծածկել:

«Քարավանում» կա մոտ 7.000 մարդ։ Նրանք ամեն օր 290 կմ ճանապարհ են անցնում հնարավորինս շուտ սահման հասնելու համար: Նախկինում նրանք անհամեմատ ավելի քիչ տարածություն էին հաղթահարում, սակայն այժմ տեղաշարժվում են «ավտոստոպի» միջոցով:

Նրանց «դիմավորելու» նպատակով սահմանին փակվել են որոշ անցակետեր, խստացվում են անվտանգության միջոցառումներն ու հավելյալ անվտանգություն է ապահովվում: Սեպտեմբերի 14-ին սահման է մեկնելու ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտ լինի, պատրաստ է մինչև 15.000 զինծառայող ուղարկել սահման, որպեսզի ներգաղթյալների մուտքը կանխվի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ