12  11  2018

Ցտեսություն պաշտոնին. Սևակ Խաչատրյանին Ժողից մնացին ընտանիքն ու ընկերները

Ցտեսություն պաշտոնին. Սևակ Խաչատրյանին Ժողից մնացին ընտանիքն ու ընկերները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար:

Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել:

Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից: Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ