09  11  2018

Որքա՞ն արժե մարդու «թվային կյանքը»

Որքա՞ն արժե մարդու «թվային կյանքը»

«Կասպերսկու լաբորատորիա»-ն հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որքան արժե մարդու «թվային կյանքը» Dark Web-ում։ Համացանցում, փորձագետների խոսքով, սեփականությունն ամբողջությամբ ապահովագրելու հնարավորություն չկա, գրում է Vesti.ru-ն։

Կիբերհանցագործները Dark Web-ում կարող են օգտատիրոջ թվային կյանքը վաճառել նվազագույնը 50 դոլարով, նշվում է ընկերության հետազոտության մեջ։ Կոտրված մեկ հաշվեհամարն արժե մեկ դոլար, իսկ մեծածախ գնումների դեպքում հանցագործները զեղչ են անում։

Օգտատիրոջ թվային կյանք համարվում են մարդու տվյալները սոցիալական կայքերում, բանկային հաշիվներում, տարբեր խաղերի կայքերում, հավելվածներում կամ ծանոթությունների կայքերում և այլն։

Վաճառողները հաճախ զեղչեր են առաջարկում նրանց, ովքեր պատրաստ են մի քանի մարդու անձնական տվյալներ՝ մի քանի «կյանք» գնել։ Հնարավոր է մեկ մարդու առանձին տվյալները, օրինակ, միայն սոցկայքերի տվյալները, գնել մեկ դոլարով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ