09 11 2018

Ո՞րն է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաանվտանգ երկիրը

Ո՞րն է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաանվտանգ երկիրը

Բրիտանացի սպառողների միության (Which? ) աշխատակիցները կազմել են ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը:

Մասնագետներն ուսումնասիրել են 20 ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունները՝ դրանք գնահատելով հետևյալ չորս չափորոշիչներով՝ հանցավորության մակարդակը, առողջությանը սպառնալիքները, ահաբեկչության, ինչպես նաև տարերային աղետների հավանականությունը: Արդյունքում զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Դրան հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները: Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Սինգապուրը:

Առաջին տասնյակում են ներառվել նաև Իսպանիան, Ավստրալիան:

Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ