09  11  2018

Աշակերտներն ու ծնողները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը

Աշակերտներն ու ծնողները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները քարերով, կենդանի պատ կազմելով, բեռնատարներով փակել են Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհը։

Նրանք բողոքում են դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի՝ աշխատանքից ազատվելու դեմ:

Նշենք, որ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։

Ծնողները պահանջում են, որ մինչև նոր մրցույթի անցկացումը տնօրենը շարունակի պաշտոնավարել և մասնակցի մրցույթին:

Հիշեցնենք, որ նախկին տնօրենը Գնել Ռոստոմյանն էր, որը 2013թ․ հունիսին ազատվել էր աշխատանքից, ըստ իրեն՝ նախագահական ընտրություններում բավականաչափ ձայներ չապահովելու, իսկ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ ոչ ՀՀԿ-ական թեկնածուի օգտին աշխատելու մեջ կասկածելու համար: Նրան հաջորդեց Սուսաննա Նազարյանը, որը ՀՀԿ անդամ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ