08 11 2018

Թուրքիայում հայկական եկեղեցի է հայտնաբերվել

Թուրքիայում հայկական եկեղեցի է հայտնաբերվել

Թուրքիայի տարածքում մեծությամբ 3–րդ ամրոցը համարվող  Բայբուրթի (Բաբերդ–խմբ) պատմական ամրոցում պեղումների ժամանակ եկեղեցի և ջրամբար են հայտնաբերել, հաղորդել է Haberturk-ը։

Ինչպես նշվում է, 2017–ից մշակույթի և տուրիզմի նախարարությունը պեղումներ ու վերականգնման աշխատանքներ է սկսել Բայբուրթի բերդում։ Կարճ ժամանակահատվածում մեծ թվով պատմական նշանակության իրեր ու կառույցներ են հայտնաբերվել։

Հայտնաբերել են նաեւ եկեղեցի եւ ջրամբար։ Սակայն չի նշվում, որ եկեղեցին հայկական է այն դեպքում, երբ Բաբերդում միայն հայեր են ապրել մինչև Հայոց ցեղասպանությունը։

Բայբուրթի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը գտածոներ մասին խոսելիս խուսափել է «հայ» անունը տալուց և նշել է, թե Բայբուրթում ապրել են միան հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, սելջուկներ և օսմանցիներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ