08  11  2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հայաստանից երեխա կորդեգրեն

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հայաստանից երեխա կորդեգրեն

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել, հաղորդել է Mirror պարբերականը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: «Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան»,-  անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: 

Նա հիշեցրել է, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ է, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգն արդեն որոշել է՝ ինչպես է անվանելու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք  որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան»։

Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը 2015 թվականի ապրիլին 8-ին ժամանել էր Հայաստան: Քիմը և Քանյեն 3 երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Չիկագոյին զույգն ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն այլևս արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով երեխա ունենալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ