07 11 2018

Անձնագրային ծառայությունները կաշխատեն հերթափոխով



ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև նոյեմբերի 10-ին և 11-ին՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստական միջոցառումները պատշաճ իրականացնելու նպատակով:

«Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։

Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ոստիկանապետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ