06 11 2018

Ներկայացեք անձնագրային ծառայություն․ կոչ՝ համաներվածներին

Ներկայացեք անձնագրային ծառայություն․ կոչ՝ համաներվածներին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քվեարկությանը մասնակցելու իրավունքը պետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով:

Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում»,- գրել է նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ