05 11 2018

Վագրին որսացել են Calvin Klein օծանելիքի օգնությամբ

Վագրին որսացել են Calvin Klein օծանելիքի օգնությամբ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի անտառներում թաքնվող վագրը, որ 13 մարդու կյանք է խլել, տևական որսից հետո ի վերջո սպանվել է: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը՝ նշելով, որ գիշատչին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Calvin Klein բրենդի օծանելիքներից մեկը:

Ինչպես նշվում է, T-1 պայմանական անունը ստացած կատվազգիին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Obsession For Men բույրը, իսկ հետո հմուտ որսորդը մեկ փամփուշտով սպանել է կենդանուն:

Մասնագետների կարծիքով՝ այս օծանելիքի մեջ կա այնպիսի բաղադրիչ, որը գրավում է վագրերին՝ ստիպելով որոնել բույրի աղբյուրը: «Վագրերը տարվում են դրանով ու անընդհատ հոտոտում՝ հասկանալու համար, թե որտեղից է բույրը գալիս»,-հայտնել է մասնագետներից մեկը:

Ինչպես հաղորդվում է, սպանված վագրի որոնման ու որսման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 150 մարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ