05 11 2018

Նոյեմբերի 5-ը ՀՀ Հետախուզական զորքերի օրն է

Նոյեմբերի 5-ը ՀՀ Հետախուզական զորքերի օրն է

Ամեն տարի նոյեմբերի 5-ին Հայաստանում նշվում է Հետախուզական զորքերի օրը: 2017 թվականին Հայաստանի հետախուզական զորքերը նշել է իր 25-ամյակը: Հայաստանի Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման կազմավորումը սկսվել է 1991 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախանալուց հետո: 1992 թվականի նոյեմբերի 5-ին զորքերի ստեղծումն ավարտվել է, եւ հետագայում այս օրը Հայաստանում դարձել է Հետախուզական զորքերի օրը: 

Հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրների թվում է հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերումը եւ հակառակորդի խմբավորումների հայտնաբերումը, տեղեկությունների հավաքումը, հակառակորդի կարեւոր օբյեկտների ոչնչացումը կամ շարքից դուրսբերումը, հակառակորդի թիկունքում դիմադրության կազմակերպություններին օգնության ցուցաբերումը, զանգվածային խոցման եւ բարձրճշգրտության զենքի կիրառմանը հակառակորդի նախապատրաստվելու նշանների հայտնաբերումը:

Ռազմական մասնագետների կարծիքով՝ հետախուզական զորքերը պատմականորեն եղել է Հայաստանի Զինված ուժերի ամենաուժեղ բաղադրիչներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ