04 11 2018

Երևանում ամերիկացի դերասանների են ծեծել․ Shamshyan.com

Երևանում ամերիկացի դերասանների են ծեծել․ Shamshyan.com

Նոյեմբերի 3-ին Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13:00-ին Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանությանը ահազանգել է, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ին ծեծել են ԱՄՆ քաղաքացիներ 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին, որոնք Լոս Անջելեսից են և ժամանակավորապես բնակվում են «Մարիոթ» հյուրանոցում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հաղորդվում է, ծեծված ամերիկացիները դերասաններ են և Հայաստանում մասնակցում են ֆիլմի նկարահանումների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ