04 11 2018

Եվ մեր անունն է հայկական բանակ․ սելֆի՝ Արցախից

Եվ մեր անունն է հայկական բանակ․ սելֆի՝ Արցախից

ՀՀ վարչապետի պաշտոնակատ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել Արցախից՝ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների հետ։

Նա նկարը մակագրել է՝ «Եվ մեր անունն է հայկական բանակ»:

Նիկոլ Փաշինյանի հետ են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչև երկուշաբթի կարճատև արձակուրդի է մեկնել Արցախ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ