03 11 2018

ՀՀ-ն՝ ռուսների շրջանում ամանորյա պահանջված ուղղությունների թվում

ՀՀ-ն՝ ռուսների շրջանում ամանորյա պահանջված ուղղությունների թվում

Ռուսական «Коммерсантъ» պարբերականը ներկայացրել է ամանորյա արձակուրդների շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղությունները, որոնք արդեն հասցրել են ամրագրել իրենց տոմսերը:

Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը, որն, ոլորտի մասնագետների փոխանցմամբ, օր օրի գնալով ավելի է գրավում ռուսաստանցի զբոսաշրջիկներին:

Ozon.travel ընկերության առևտրային տնօրեն Ռաուֆ Ռասուլովը նշել է, որ հետխորհրդային երկրների թվում առավել մեծ է հետաքրքրությունը հատկապես ՀՀ-ի և Վրաստանի նկատմամբ: Այդ ակտիվությունը պայմանավորված է մեծ մասամբ չվերթների համեմատաբար մատչելի գնով ու ոչ մեծ ներքին ծախսերով:

Իսկ հարևան Ադրբեջանը, օրինակ, նշանակալիորեն զիջել է իր դիրքերն ու դուրս մնացել ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների առաջատար շարքից: Skyscanner որոնողական համակարգը նկատում է, որ դեպի Բաքու չվերթների հետ կապված առցանց հարցումներն այս տարի նվազել են 78 տոկոսով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ