03 11 2018

Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանում հայ խաղաղապահներին

Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանում հայ խաղաղապահներին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Բրիգադի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան հայկական պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է բրիգադի կառուցվածքը, խնդիրները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։ Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ