03 11 2018

Ի՞նչ առնչություն ունի Սիլվա Համբարձումյանը հեղափոխության հետ և ի՞նչ դեր է ստանձնել հեղափոխությունից հետո

Ի՞նչ առնչություն ունի Սիլվա Համբարձումյանը հեղափոխության հետ և ի՞նչ դեր է ստանձնել հեղափոխությունից հետո

Արդեն մի քանի ամիս է ինչ ԶԼՄ-ներով, գրեթե ամենօրյա ռեժիմով՝ գովազդային հոլովակի նման, տարածվում է Սիլվա Համբարձումյանի միևնույն բովանդակության, վաղուց արդեն ձանձրալի դարձած հայտարարությունը: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սիլվա Համբարձումյանի անձին և նրա հայտարարությանն անդրադառնալու առիթ է հանդիսանում, վերջինս ենթադրյալ տնտեսական գործունեությանն անբաժանելի մաս կազմող կոռուպցիոն գործերից մեկով ակամա մեղադրյալի կարգավիճակ ստացած և արդարացված տիկին Դիլանյանի անունը շահարկելը և Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ տիկին Դիլանյանը Ս. Համբարձումյանի հետ կապված քրեական գործով, իբր, «սուտ ցուցմունք» է տվել:

Ինքներդ պարզեք, թե որտեղ է սուտը և որտեղ է ճշմարտությունը:

Ս. Համբարձումյանի հետ որևէ առնչություն չունեցող, շուրջ 25 տարի Արաբական միացյալ էմիրություններում բնակվող տիկին Դիլանյանը ընտանիք ունի, մտերիմներ և, ինչպես սփուռքում բնակվող այլ հայերը, ամեն օր հետևում են հայաստանյան նորություններին, ուրախանում ձեռքբերումներով, բայց միևնույն ժամանակ վրդովվում և տարակուսում են, որ՝ ԱՄէ-ում հարուցված խարդախության (իրենց բառերով՝ 40 մլն ԱՄՆ դոլար քցելու) գործով հետախուզվող Սիլվա Համբարձումյանը, «թավշյա հեղափոխության ծիծեռնակի» դերը ստանձնած, ամեն օր, անմեղ հայացքով «ավետում» է իր կոռուպցիոն գործարքների մասին, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված ուղերձներ հղել նոր կառավարությանը և գնահատականներ տալ պարոն Փաշինյանի կողմից կատարվող այս կամ այն նշանակումներին և չկա մեկը որ այդ տիկնոջն իր տեղը ցույց տա:

Դիլանյանի ներկայացուցիչ և շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը նրա խնդրանքով ներկայացրել է փաստեր: Մանրամասները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ