01  11  2018

Համակարգչային խաղերը՝ ամուսնալուծությունների պատճառ

Համակարգչային խաղերը՝ ամուսնալուծությունների պատճառ

Համակարգչային խաղերը գնալով ավելի հաճախ են ամուսնալուծությունների պատճառ դառնում։ Այս մասին հետազոտության տվյալներով կիսվել է բրիտանական Divorce Online պորտալը։

2018 թվականի տվյալներով՝ շուրջ 200 զույգ ամուսնալուծության հայտը ներկայացնելիս որպես այդ որոշման պատճառ նշել է կողակցի կախվածությունը համակարգչային խաղերից։ Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 4 500 ամուսնալուծության դեպք։ Միաժամանակ փորձագետները նշել են, որ այդ թվից 200-ը գրեթե 5 տոկոս է կազմում, այսինքն՝ բավականին նշանակալի ցուցանիշ։

Բացի այդ, վերջին ժամանակներս մեծանում է համակարգչային խաղերից, սոցիալական կայքերից և այլ էլեկտրոնային աղբյուրներից ունեցած կախվածությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները խաղերից ունեցած կախվածությունն արդեն պաշտոնապես հայտարարել են առողջապահության ամենաակտուալ խնդիրներից մեկը։ Հատկանշական է, որ խաղացողները ոչ միայն մեծ ժամանակ են ծախսում խաղալու վրա, այլև մեծ գումարներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ