30 10 2018

Փակվում է ՀՀ միակ պետական ուղեղային կենտրոնը. Աշոտյան

Փակվում է ՀՀ միակ պետական ուղեղային կենտրոնը. Աշոտյան

Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանությունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կից ներկայացնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ «Նորավանք» հիմնադրամի փակման կապակցությամբ արված հարցմանը։

Արմեն Աշոտյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Օրեր առաջ «Նորավանք» հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացվում եմ իր պատասխանը, որից երևում է որ «Նորավանքը», ցավոք, իրոք լուծարվում է։

Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանությունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։

Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որևէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։

Հարց է առաջանում նաև, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը և իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձևաչափով, ինչո՞ւ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչո՞ւ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձևաչափի մասին։

Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջազգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարևոր մի հաստատություն։«Փակենք, հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի և դատարկ խորշեր։ Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ