29 10 2018

Աշխարհի ամենամեծ օդանավակայանը` հայ ճարտարապետի ոճով



Ստամբուլում տեղի է ունեցել ամենամեծ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հաղորդել է Haberler-ը։

Ինչպես նշվում է, շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Շինարարության առաջին փուլի համար հատկացվել էր 6 մլրդ դոլար։ Մյուս փուլերն ավարտին են հասցվելու մինչև 2023 թվականը:

Հատկանշական է,  որ օդանավակայանի տանիքը կառուցվել է նշանավոր հայ ճարտարապետ Սինանի ոճով, որին կայքը ներակայացնում է որպես թուրք։ Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը:

Դեռևս չի հաղորդվել, թե ինչպես է անվանակոչվելու օդանավակայանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ