28 10 2018

Մահացել է Էդմոն Մարուքյանի 31-ամյա վարորդը

Մահացել է Էդմոն Մարուքյանի 31-ամյա վարորդը

Հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, մահացել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորի 31-ամյա վարորդը։

ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ