27 10 2018

Խոշոր վթար՝ ՌԴ-ում․ 6 մարդ ողջակիզվել է․ կադրեր դեպքի վայրից

Խոշոր վթար՝ ՌԴ-ում․ 6 մարդ ողջակիզվել է․ կադրեր դեպքի վայրից

Սանկտ Պետերբուրգի մայրուղիներից մեկում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել բեռնատարն ու միկրոավտոբուսը, գրում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, վթարի հետևանքով վեց մարդ է մահացել, ևս մեկը վիրավորվել է։ ՌԴ ԱԻՆ տարածքային վարչությունը հաղորդել է, որ բախվել են Scania մակնիշի բեռնատարը և Hyundai մակնիշի միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է:

Պարզվում են վթարի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ