27 10 2018

Հրաձգություն՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սինագոգում․ զոհեր կան

Հրաձգություն՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սինագոգում․ զոհեր կան

ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով զոհվերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBS Pittsburgh-ին:

Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում տուժել է երկու ոստիկան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթթերյան իր էջում արձագանքել է տեղի ունեցած հրաձգությանը։

Թրամփը նշել է, որ հետևում է իրադարձություններին: Նախագահը շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում, իսկ հրաձգության վայրում գտնվող մարդիկ պետք է թաքստոցում մնան:

«Զգուշացեք հրաձիգից: Աստված օրհնի բոլորին»,-գրել է Թրամփը:

Կրակ բացած անձը հանձնվել է ոստիկանությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ