26 10 2018

4 հայ՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում

4 հայ՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում

Ուկրաինական «Новое Время» ամսագիրը և Dragon Capital ընկերությունը կազմել են 2018 թվականի 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկը։ Ցանկում ներառվել է նաև 4 հայազգի գործարարի անուն։

Ցանկի 44-րդ հորիզոնականում են Նվեր և Արթուր Մխիթարյանները, որոնք ղեկավարում են ճարտարապետական, դիզայներական և մենջերական ծառայություններ մատուցող Taryan group ընկերությունների խումբը: Նրանց կարողությունը գնահատվում է 114 մլն դոլար:

Վարկանշային ցանկի 78-րդ հորիզոնականում էլ ցորենի առևտրով զբաղվող «Պրոմեթեյ» խմբի հիմնադիր Ռաֆայել Գորոյանն է։ Նրա կարողությունը գնահատվում է  69 մլն դոլար: Իսկ 90-րդ հորիզոնականում Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովն է՝ գազի վաճառքով զբաղվող Гравелит-21 ընկերությամբ և 52 միլիոն դոլար կարողությամբ։

Ցանկի առաջին հորիզոնականում Ռինատ Ախմետովն է՝ 5․3 միլիարդ դոլար ունեցվածքով։ Նրան հետևում է Վիկտոր Պինչուկը, իսկ թոփ-եռյակը եզրափակում է Վադիմ Նովինսկին։ Կոլոմսկին, Բոգոլյուբովը 2016 թվականի վերջում կորցրեցին իրենց առավել հանրայի ակտիվը՝ ազգայնացված Պրիվատբանկը, սակայն կարողացել են վերականգնել դիրքերը։

Հարուստների վեցերորդ հորիզոնականում նախագահ Պյոտր Պորոշենկոն է։ Այս տարի նրա կապիտալը մեծացել է տասը տոկոսով՝ հասնելով 1․1 միլիարդ դոլարի։ 7-րդ հորիզոնականում Ferrexpo հոլդինգի բաժնետեր Կոնստանտին Ժևագոն է, 8-րդում՝ Յուրի Կոսյուկը, 9-րդում՝ Ալեքսեյ Մարտինովը, իսկ առաջատար տասնյակը եզրափակում են հիպերմարկետների սեփականատերեր Գալինա և Ալեքսանդր Գերեգաները։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ