25 10 2018

Ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանները

Ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանները

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանների ցանկը, գրում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, առաջին 4 հորիզոնականներում «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներն են: Ջիմ Փարսոնսը պահպանել է առաջատարի իր դիրքը՝ մեկ տարում 26.5 մլն դոլար վաստակելով: Դերասանն ամենաբարձր վարձրատրվողների ցանկի առաջին հորիզոնականը չի զիջում արդեն 4 տարի։

Երկրորդ հորիզոնականում Ջոնի Գալեկին է, երրորդում՝ Սայմոն Հելբերգը, չորրորդում՝ Կունալ Նայյարը, որոնցից առաջինի եկամուտը կազմել է 25 միլիոն, իսկ մյուս երկուսինը՝ 23.5-ական միլիոն դոլար:

Լավագույն հնգյակը եզրափակում է Մարկ Հերմոնը՝ «Ծովային ոստիկանություն» սերիալի գլխավոր դերակատարը: Նրա եկամուտը կազմել է 19 միլիոն դոլար:

Առաջատար տասնյակում ներառվել են նաև Էդ Օ'Նիլի, Էրիկ Սթունսթրիթի, Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնի, Թայ Բարելի և Էնդրյու Լինկոլնի անունները։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ