25 10 2018

Ստամբուլում այրվում է միանգամից 3 գործարան. լուսանկարներ

Ստամբուլում այրվում է միանգամից 3 գործարան. լուսանկարներ

Ստամբուլի Էսենյուրթ շրջանում՝ գործարաններից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակը հասել է նաև հարևան գործարաններին։ Այս մասին հայտնում է Trend-ը։

Ինչպես հաղորդվում է, հրդեհի հետևանքով զոհեր չկան:

Հրդեհը սկիզբ է առել ներկատախտակների գործարանում, ինչից հետո շատ արագ տարածվել է պլաստիկ շշերի ու տեքստիլի արտադրությամբ զբաղվող հարևան երկու գործարանների վրա: 

Կրակը դեռևս չի մարվել, հրդեհը տարածվել է շուրջ 4000 քմ տարածքի վրա։ Մարման աշխատանքներին մասնակցում է 98 հրշեջ-մեքենա ու 180 հրշեջ-փրկարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ