25 10 2018

Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների եռյակում

Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների եռյակում

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շարքում 2018-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտային պալատի տնօրեն Տատյանա Մերկուլովան:

«Արտասահմանյան ուղղությունների շարքում ամենից պահանջվածը դարձել է Անթալիան, ուր թռիչքների թիվն աճել է 1.5 անգամ: Առաջատար եռյակում են հայտնվել նաև Երևանը՝ 6 տոկոս աճով և Լառնական, ուր թռիչքների ցուցանիշը նվազել է 6 տոկոսով», - ասել է Մերկուլովան Online Travel 3 համաժողովի շրջանակներում:

Վերջինիս խոսքով՝ ռուսները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Բարսելոնայի, Թել Ավիվի, Մյունխենի, Նյու Յորքի, Փհուկետի և Միլանի նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ