24 10 2018

Արթուր Ջանիբեկյանը՝ Comedy Club Production-ի տնօրենների խորհրդի նախագահ

Արթուր Ջանիբեկյանը՝ Comedy Club Production-ի տնօրենների խորհրդի նախագահ

Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը նշանակվել է «Քոմեդի քլաբ փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ Comedy Club-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մուրատ Կաբլախովը: Այդ մասին հայտնում է «Գազպրոմ-մեդիայի» մամուլի ծառայությունը, հաղորդում է «Վեդոմոստին»:

Անդրեյ Լևինը, որը ղեկավարում էր Comedy Club-ը գլխավոր տնօրենի պաշտոնում 2015-ից, կմնա ընկերությունում որպես պրոդյուսեր: Նա կշարունակի զարգացնել հեռուստատեսային և եթերից դուրս արվող նախագծերը և աշխատել նոր ուղղությունների վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ