22 10 2018

«Орел и Решка. Перезагрузка»-ն՝ կրկին Երևանում



Ռուսական «Պյատնիցա» հեռուստաալիքով հեռարձակվել է հանրահայտ «Орел и Решка. Перезагрузка» հեռուստահաղորդման Երևանին նվիրված նոր թողարկումը:

Հայաստանի մայրաքաղաքն արդեն երրորդ անգամ է դառնում սիրված հաղորդման հերոս: Հաղորդավարները պատմել են՝ ինչպես է վերջին հինգ տարվա ընթացքում փոխվել Երևանը: 

«Երևան. նույնիսկ եթե ոչ մի անգամ այստեղ չես եղել, միևնույն է, երբեք չես կարող այն օտար անվանել: Այստեղի փողոցներում անհնար է կորել, իսկ մարդիկ այնքան ջերմ են, որ մի ակնթարթում ձեզ հարազատ են դառնում»,- նշել են հաղորդավարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ