21 10 2018

Կերչի քոլեջում հարձակման տեսագրությունը․ 18+



«Վեստի Ղրիմ» հեռուստաընկերությունը հրապարակել է Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահի կադրերը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոսլյակովը, զենք-զինամթերքով պայուսակը բռնած, մտնում քոլեջ: Տեսախցիկները ֆիքսել են նաև արյունալի հրաձգության ու պայթյունի պահերը:

Հոկտեմբերի 17-ին քոլեջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է մահացել։Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ։ 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետև ինքնասպան եղել քոլեջի գրադարանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ