20 10 2018

Հանդիպել են Երևանի ներկա և նախկին քաղաքապետերը

Հանդիպել են Երևանի ներկա և նախկին քաղաքապետերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանի և Վահագն Խաչատրյանի հետ: Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն  կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը շնորհավորել են Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Երևանի նախկին քաղաքապետերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց փորձառությունը և խորհուրդները փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ի շահ մայրաքաղաքի ու բնակիչների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ