18 10 2018

Կրասնոդարում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Կրասնոդարում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Լ-39 ինքնաթիռը, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը վթարվել է տեղի ժամանակով 17:00-ին: Այն ընկել է ջուրը, այս պահին ընթանում են օդաչուների որոնողական աշխատանքները։

«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավիավթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», -նշվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ