18  10  2018

Արագածոտնում դիմակավորված անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը. Shamshyan.com

Արագածոտնում դիմակավորված  անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը. Shamshyan.com

Հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձ մուտք են գործել Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն՝ օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են գործադրել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռ.-ի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռ.-ի նկատմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք մերժել են, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ավազակներից մեկի դիմակը ընկել է գետնին: Դրանից հետո նրանք դիմել են փախուստի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ