18 10 2018

«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույց

«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույց

«Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միջոցառումների ցանկին և ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից նյութով:

«Ի դեպ, նշենք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ»,- նշում է քաղաքապետարանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ