16 10 2018

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը

Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո 65 տարեկանում մահացել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Ալենի հիմնած Vulcan ներդրումային ընկերության հայտարարությանը:

«Մեծ ցավով տեղեկացնում ենք մեր հիմնադրի՝ Փոլ Ալենի մահվան մասին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդվում է, Ալենը մահացել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում ոչ Հոջկինյան լիմֆոմայի հետևանքով առաջացած բարդություններից:

Փոլ Ալենն ու Բիլ Գեյթսը հիմնել են Microsoft-ը 1975 թվականին: Ալենը լքել է ընկերությունը, երբ 2009 թվականին նրա մոտ առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվել, սակայն նա, այնուամենայնիվ, տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի մի մեծ փաթեթ և շարունակում էր ակտիվ հասարակական գործունեություն ծավալել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ