15 10 2018

Ավիավթար՝ Գերմանիայում․ կան զոհեր և տուժածներ



Գերմանական Հեսսենում Cessna թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է մարդկանց, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Osthessen News-ին։

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռի օդաչուն չի կարողացել օդանավն իջեցնել թռիչքուղու վրա որոշելով երկրորդ շրջանը կատարել, բայց չի կարողացել բարձրություն հավաքել և բախվել է արգելապատնեշին, իսկ հետո՝ մարդկանց:

Ավիավթարի հետևանքով 3 մարդ է մահացել՝ 2 կին, 1 երեխա: Ութ մարդ վնասվածք է ստացել: Օդաչուն չի տուժել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ