14 10 2018

Մարությանն ամեն շաբաթ կստուգի աղբահանման աշխատանքները

Մարությանն ամեն շաբաթ կստուգի աղբահանման աշխատանքները

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր: Այնտեղից քաղաքապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է այցի նպատակն ու կատարվելիք աշխատանքները:

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով արդեն փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի էր ունենում: 

Մեքենաները գալիս էին, և քանի որ աղբի վրայով էինք մեքենաները գալիս, քշում, միանգամից վնասվում էին, և այդ մեքենաների պակասի պատճառով էր նաև քաղաքում վատ աղբահանություն կատարվում»,-հայտնել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետի խոսքով՝ տարիներ շարունակ այս աղբավայրն աչքաթող արված է եղել: Հայկ Մարությանն ասաց նաև, որ ինքն ամեն շաբաթ գալու է, ստուգելու է, որպեսզի աշխատանքները պատշաճ կատարվեն, ապա հավելեց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել: «Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն»,-նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ