12 10 2018

«Մայքլ» փոթորկն ամերիկյան ավիաբազային աղետալի վնաս է հասցրել

«Մայքլ» փոթորկն ամերիկյան ավիաբազային աղետալի վնաս է հասցրել

ԱՄՆ-ի արևելյան ափ հասած «Մայքլ» փոթորկի թիրախում է Ֆլորիդա նահանգի «Թինդալ» ավիաբազան, որն աղետալի վնաս է կրել տարերային աղետից, հայտնում է CBS-ը։

Ավիաբազայում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Ինչպես հաղորդվում է, փոթորիկը պոկել է շինությունների տանիքներն ու ահռելի կառուցվածքային վնաս հասցրել:

Անօդաչու թռչող սարքով նկարահանված տեսանյութում երևում է, որ քամին նույնիսկ շրջել է կործանիչներից մեկը:

Փոթորկի հետևանքով լուրջ տուժել են անգարն ու որոշ ինքնաթիռներ, որոնց վրա ընկել են պոկված տանիքների բեկորները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ