12  10  2018

Երկարատև քաշքշուկից հետո ստամբուլահայերի խնդիրը լուծում է ստացել

Երկարատև քաշքշուկից հետո ստամբուլահայերի խնդիրը լուծում է ստացել

Թուրքիայում երկարատև դատական քաշքշուկներից հետո հայ համայնքին է վերադարձվել Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում գտնվող հողատարածքը, որը նախկինում պատկանել է հայ համայնքին, սակայն առգրավվել է պետության կողմից: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Ստամբուլահայ համայնքին և մասնավորապես Բեյօղլու շրջանի հայկական Երեք խորան եկեղեցու հիմնադրամին հաջողվել է դատարանի միջոցով հետ ստանալ հողատարածքը:

Երեք խորան եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պողոս Թանաջըօղլուն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ պետական մարմիններն արդեն իրենց են տրամադրել հողատարածքի վկայականները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ