12 10 2018

Ջիվան Գասպարյանը 90-ամյակը չի նշի. Panorama.am

Ջիվան Գասպարյանը 90-ամյակը չի նշի. Panorama.am

Հայաստանի ժողովրդական արտիստ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին նշում է 90-ամյակը։ Կոմպոզիտորն այս տարի առհասարակ չի նշելու։

«Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել։ Շատ մտերիմ էի Շառլ Ազնավուրի հետ։ Սիրտս չի տալիս, վատ եմ զգում, որ որևէ ձև նշեմ։ Միայն երեխաներս, թոռներս կշնորհավորեն, ստանում եմ նաև հեռախոսազանգեր»,- ասաց Ջիվան Գասպարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք նշելու ձեր տարեդարձը։

Նա նշեց, որ նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու է 90-ամյակին նվիրված համերգ։ Այս տարվա ընթացքում համերգներ է ունենալու Մոսկվայում, Ղազախստանում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ