11 10 2018

Աշխարհի ամենալավ գործատուները՝ ըստ Forbes-ի

Աշխարհի ամենալավ գործատուները՝ ըստ Forbes-ի

Հրապարակվել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը՝ ըստ հեղինակավոր Forbes ամսագրի։ Գործատուների ցանկը կազմել են՝ հիմնվելով 60 երկրից մոտ 2000 խոշոր ընկերությունների վարկանիշի վրա: Նախորդ տարվանից հետո լավագույն գործատուն չի փոխել․ անցյալ տարվա պես ցուցակը կրկին գլխավորել է Alphabet հոլդինգը, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը:

Երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերությունն է, երրորդում՝ Apple-ը, որը բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ: Առաջատար տասնյակում, Alphabet-ից, Microsoft-ից և Apple-ից բացի, ընդգրկվել են ամերիկյան մի քանի ընկերություններ ևս․ 4-րդ հորիզոնականում Walt Disney-ն է, 5-րդում՝ Amazon.com-ը, 8-րդում՝ Celgene-ը։ Լավագույն տասնյակում են նաև հոնկոնգյան CNOOC-ը, թաիլանդական Kasikornbank-ը և գերմանական Daimler-ն ու BMW-ն:

Ցանկում տեղ է գտել 500 ընկերություն, որոնցից 185-ն ամերիկյան են:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ