11  10  2018

Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում  է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը, հայտնում է Unian.net-ը՝ վկայակոչելով Ազատություն ռադիոկայանին։

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը 19 ժամում կկտրի կանցնի ավելի քան 15 000 կիլոմետր։

Ամենաերկար թռիչքը կկատարի Airbus A350-900 ULR-ը։ Ինքնաթիռում բիզնես դասի 67 և պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ կա, իսկ էկոնոմ դաը բացակայում է:

Singapore Airlines-ը հաղորդել է, որ թռիչքը կիրագործվի ուղևորերի պահանջարկի շնորհիվ: 2004 թվականին նույն ընկերությունն արդեն իրականացրել էր նման չվերթ, իսկ 2013-ին բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ