11 10 2018

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա

Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն  Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել: «Անպատասխան կրակ..... Հզորներ կրկնակի զգոն եղեք:

Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,-գրել է Ղարամյանը` չմանրամասնելով, թե շփման գծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ