11  10  2018

Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավարի պաշտոնը

Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավարի պաշտոնը

«Գազպրոմ մեդիա» հոլդինգի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Գազպրոմ մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի կառավարման ձևի փոփոխությանը, որի մեջ մտնում են ГПМ РТВ՝ ղեկավարում է ТНТ-ն, «Пятница», «Матч ТВ», ТВ-3, 2х2 և այլ հեռուստաալիքներ: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:

Նշվում է, որ  Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի վերոհիշյալ ենթահոլդինգը և նրա լիազորությունները կփոխանցվեն «Գազպրոմ մեդիա» հոլդինգին` Դմիտրի Չեռնիշենկոյի ղեկավարությամբ:

«Коммерсант»-ի տեղեկություններով՝ Արթուր Ջանիբեկյանն այժմ կզբաղեցնի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը և կպատասխանի ապրանքային ռազմավարության իրականացման համար, որի համար պատասխանատու էր նաև նախկինում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ